Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի տրանսպորտի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Ավելի վաղ հայտնել էինք, որ 31 համարի ավտոբուսի վարորդին երկու անձ բռնության էին ենթարկել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:

81