Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։

Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին (48-րդ տեղ, 1.250 միավոր)։

Հաշվի առնելով ռուսական ակումբների ժամանակավոր հեռացումը եվրոպական մրցաշարերից 2022 թվականից ի վեր, ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին տարեկան հաշվարկում է ֆիքսված 4.333 միավոր՝ հիմնվելով վերջին ակտիվ մրցաշրջանների վրա։ Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է շրջանցել Ռուսաստանին։

Ուկրաինան, չնայած 2023/2024 մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցությանը, վաստակել է ընդամենը 3.600 միավոր՝ կորցնելով իր դիրքերը վարկանիշային աղյուսակում։

Այս վարկանիշը կարևոր է եվրագավաթային մրցաշարերում ակումբների քվոտաների բաշխման համար։ ՈւԵՖԱ-ի կանոնակարգով, 28-րդ և 29-րդ հորիզոնականները թույլ են տալիս մեկ ակումբ ներկայացնել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում և երեք ակումբ՝ Կոնֆերենցիայի լիգայում։

Վարկանիշի առաջին հորիզոնականները զբաղեցնում են ֆուտբոլային առաջատար երկրները՝

1.Անգլիա (90.839 միավոր)
2.Իտալիա (80.946 միավոր)
3.Իսպանիա (74.953 միավոր)
4.Գերմանիա (71.117 միավոր)
5.Ֆրանսիա (65.177 միավոր)

244