Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

201