Զելենսկին նշել է, թե ում ձեռքում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թրամփը «ճնշման լծակ» ունի, որը թույլ կտա վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությանը, վստահ է Զելենսկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությանը, նա ունի համապատասխան «ճնշման լծակ», վստահ է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Ամեն ինչ նրա ձեռքում է։ Թե որքան ուժեղ կլինի պատժամիջոցների փաթեթը, կախված է նրանից։ Որոշումների կայացման արագությունը կախված է նրանից», - ասել է Զելենսկին Axel Springer լրատվամիջոցին տված հարցազրույցում, փոխանցում է Araratnews.am-ի փոխանցմամբ։
Անդրադառնալով փետրվարի վերջին Սպիտակ տանը Թրամփի հետ հրապարակային վեճին՝ Զելենսկին ասաց. «Չեմ կարծում, որ դա մեզ ավելի մտերմացրեց։ Բայց դա անցյալում է»։
12 Հունիս, 2025 12:45
138