Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների վերաբերյալ։

Արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է.

«Մենք կոչ ենք անում կողմերին լուծել առկա տարաձայնությունները միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, երկխոսության և դիվանագիտության միջոցով»։

Արտգործնախարարությունը հատկապես ընդգծել է քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական օբյեկտների անվտանգության ապահովման կարևորությունը։

«Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար կարևոր է շարունակել շփումները դիվանագիտական ​​ուղիներով և ջանքերը՝ համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

101