
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5903 քրեական վարույթ, որից 1058-ը փոխանցվել են 2023 թվականից: 869 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս, որից 98-ը եղել են 1 տարուց ավելի ժամկետում քննվող:
2024 թվականին քննված 5903 քրեական վարույթից լուծվել է 5034 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 3945-ը:
3945 քրեական վարույթից 1030-ը՝ 1069 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, 1-ը՝ եզրափակիչ ակտով ուղարկվել են դատարան, 2914-ը կարճվել են, որից 2529-ը՝ ռեաբիլիտացնող, 385-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 348 վարույթ միացվել է, 168-ն ուղարկվել են այլ մարմին, 573-ը պասիվացվել են:
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 190 քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 4801 հաղորդում, որից 4375-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատարան ուղարկված, ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով հանցագործությամբ պատճառված վնասի չափը կազմել է 209 մլն 704 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 192 մլն 708 հզր ՀՀ դրամը:
2024 թվականին նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 59 մլն 998 հզր ՀՀ դրամ գումար:
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 30 քրեական վարույթ, որից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 14-ը՝ կարճվել, 3-ը՝ միացվել, 10-ը փոխանցվել են 2025 թվականի հունվար ամիս:
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 54 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 23-ը՝ կարճվել, 2-ը՝ հաշվառվել որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 10-ը՝ միացվել, 18-ը փոխանցվել են 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 21 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 1-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճվել է, 1-ը՝ պասիվացվել, 2-ը՝ միացվել, 2-ն ուղարկվել է այլ մարմին, 14-ը՝ փոխանցվել 2025 թվականի 1-ին կիսամյակ:
Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է հետևողականություն ցուցաբերել մարզի տարածքում արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով պատշաճ և համակողմանի նախաքննություն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Արթուր Պողոսյանը հանձնարարել է ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ բացառել հետագայում նույն վայրում նույնաբնույթ դեպքերի շարունակական կատարումը:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություններին և հանձնարարել այդ ուղղությամբ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին: