Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ԾՀՔ բաժնի կողմից թիվ 59150721 քրեական վարույթի շրջանակում՝ Նարեկ Բորիսի Մալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով և 226.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 30.06.2023 թվականի դատավճռով Նարեկ Բորիսի Մալյանն արդարացվել է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 30.03.2024 թվականի որոշմամբ, վերոնշյալ դատավճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանը 31.10.2024 թվականի որոշմամբ՝ ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթը մերժել է. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Նարեկ Բորիսի Մալյանից:
Հիշեցնենք, որ մեկ այլ քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանն անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն ու անհանդուրժողականություն քարոզելու և հրահրելու համար 2024 թվականի ապրիլի 12-ին իրավասու Դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկման ձևով՝ մեկ տարի ժամկետով (պատիժն ամբողջությամբ կրել է):



 

24