Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի․ Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․
Թումանյանի անվան զբոսայգու բեմում մենք հյուրընկալեցինք համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններին։
Երեկ փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
Այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն էր և հստակ ուղերձ՝ Երևանը վերադառնում է որպես տարածաշրջանի մշակութային առաջատար և մեր նպատակն է դարձնել Երևանն այն մշակութային կենտրոնը, որտեղից սկսվում են ամենակարևոր նախաձեռնությունները, որտեղ հավաքվում են լավագույնները
14 Հունիս, 2025 19:08
139