Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 14-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են Opel և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
14 Հունիս, 2025 23:13
144
Երևան-Սևան ավտոճանապարհին 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
25 Մայիս, 2025 20:41
Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
04 Մայիս, 2025 12:33
Անվտանգության նկատառումներով փակվել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը
20 Փետրվար, 2025 22:08