Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի կողմից Իրանի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին։

«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի ժողովրդին մի շարք ռազմական առաջնորդների և միջուկային գիտնականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների նահատակության կապակցությամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք այս վախկոտ և անմարդկային հանցագործությունը։ Կասկած չկա, որ մեղավորները կբախվեն խիստ պատժի», - ասել է նա պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում։

124