Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճամբարակում երեկվա պայթյունից ու փլուզումից հետո շենքի սեյսմիկ գնահատում է տեղի ունեցել, շենքն ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու. Կառավարության նիստում հայտնել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։

«Ներկայումս շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս չեն բնակվում, և թե՛ ՏԿԵՆ, թե՛ Գեղարքունիքի մարզպետարանի, թե համայնքապետարանի հետ աշխատանքներ են տարվել քաղաքացիներին այս առումով աջակցություն տրամադրելու համար։ Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ և անհրաժեշտ պարագաներ։ Նրանց մեծամասնությունը հրաժարվել է և հարևանների տանն է բնակվել, 2 կին է օգտվել աջակցությունից. գտնվում են հյուրատանը»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ վարույթ է հարուցվել պատճառները պարզելու համար, կիրականացվի ամբողջական վնասների գնահատում։  

83