
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հասարակության լայն շերտերի շրջանում զարմանք, վրդովմունք և հիսաթափություն է առաջացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի արձագանքը Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի խոսքերին։
Շատերի համար անհասկանալի է մնացել, թե թեմակալի արտահայտած ո՞ր մտքերն ու դատողություններն են, որ «սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն եկեղեցուն»։
Այդ դեպքում ո՞ր մտքերն են, որ վերագրելի են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Եթե ոչ խաղաղության և հաշտության ծրագրերը, ուրեմն պատերազմներն ու խռովություննե՞րը։
Եթե ոչ մեր երկրի ապագան քրիստոնեական գեղեցիկ միջավայրում տեսնել ցանկանալը, ապա խավարի և անաստվածության մեջ խարխափե՞լը։
Եթե ոչ խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդի համար լավ, գեղեցիկ ապագա ապահովելու ցանկությունը, ապա խաբեություններով և խարդավանքներով դեպի քաոս և անորոշություն տանե՞լը։
Եվ եթե ոչ օրհնանքի խոսքերը, ապա նզո՞վքը»։