«Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակ Պարգի «SURVIVOR» երգի հատուկ կատարումը՝ նվագախմբային տարբերակով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առաջին ալիքը ներկայացրել է «Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակ Պարգի «SURVIVOR» երգի հատուկ կատարումը՝ նվագախմբային տարբերակով։
«Survivor» երգը խոսում է տոկունության, ինքնահաստատման և ներքին ուժի մասին։ Այն ներկայացնում է պայքարը դժվարությունների դեմ և կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաև հայերեն տող՝ «Լույսը հոգումս վառվող ոչ ոք մարել չի կարող», որը ընդգծում է ազգային հպարտությունն ու ինքնությունը։
05 Մայիս, 2025 12:03
161