Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքների հետևանքով ծառերի վնասման վերաբերյալ։
«Պարզվել է, որ Երևանի Ֆուչիկի 25/2 հասցեի բակում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է «թեղի» տեսակի 4 ծառի արմատային համակարգ, ինչի հետևանքով ծառերից մեկն արդեն իսկ տապալվել է, մյուս 3-ը՝ նույնպես կտապալվեն կամ կչորանան։
Կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման հաշվարկ, որը կազմել է 470.000 դրամ։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
05 Մայիս, 2025 13:03
485
Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառքի դիմաց ապահովել է կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումը. նրա և ևս 5 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
09 Սեպտեմբեր, 2025 10:05
Բաղմանյանը Շվեդիայում գրանցված ընկերությունից ստացել է մեծ գումարներ, օրինականացրել դրանք. նախաքննության ավարտ
04 Սեպտեմբեր, 2025 11:09
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն դրամը
04 Սեպտեմբեր, 2025 10:23