Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետությունն ունի կառավարելու տրամաբանություն՝ տնտեսական, քաղաքացիական, քրեական դատավարության հատվածներում։ Ես ուզում եմ մի քանի օրինակ բերել, որոնք վնասում են այդ տրամաբանությանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստում բարձրաձայնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Առաջինը՝ տնտեսական դաշտում։ Կան անպատասխանատու որոշումներ, դատական ակտեր, որոնք, չնայած պետք է հասնեն իրենց վերջնական փուլին, չեն հասնում։ Աա մոտավորապես մեկ միլիարդ դոլար արժողությամբ գույքի մասին։ Այդ մեկ միլիարդը պետք է գեներացիա ապահովի երկրի համար, հարկեր պետք է վճարվեն։ Բայց մենք բախվում ենք անտրամաբանական որոշումների, երբ մարդու սեփականությունը թույլ է տրվում, որ օգտագործի ուրիշ մեկը։

Ինչպիսի մոնիթորինգ կա։ Տնտեսական ոլորտից եմ ասում՝ երբ դատավորը կայացնում է մի որոշում, որը ձգձգում է գործընթացը, սա պետության համար շատ մեծ վնաս է։ Ինչպե՞ս անենք, որ այս դեպքերը հայտնվեն մոնիթորինգի տակ, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել ու լուծել»,- նշեց պատգամավորը։

Սուքիասյանը նաև անդրադարձավ քրեական դատավարությանը. «Ցանկացած որոշում, որ կայացնում է դատավորը, շատ արագ անդրադառնում է հանրային ընկալման վրա։ Երբ քրեական մտածողություն ունեցող մարդը հեշտությամբ դուրս է մնում պատասխանատվությունից, մարդիկ սկսում են մտածել, որ հնարավոր է պատիժը չստանան։ Սա լրջագույն խնդիր է պետության կայացման և արդարադատութան նկատմամբ վստահության տեսանկյունից»։

 

177