
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու, միմյանց քաղաքական ինչ-որ պրոցեսներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել: Իրենք իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն՝ ո՞վ է ավելի առաջ, ո՞վ է ավելի հետ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետին իմպիչմենթ հայտնելու գործընթացին և հիշեցնելով, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ իմպիչմենթ հայտնելու հիմք չկա:
«Թեև բոլորը նույն քաղաքական ինքնությունն ունեն, նույն քաղաքական արմատն ունեն, սկզբունքորեն իրենց միջև չեն կարող լինել արժեքային և ֆունդամենտալ տարաձայնություններ: Մաֆիոզները ո՞նց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարող են ունենալ ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ»,- ասաց նա՝ խոսելով Քոչարյանից և Սարգսյանից։