Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 7-ի ցերեկը, 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կբարձրանա 4-5, 9-11-ը՝ ևս 3-4 աստիճանով։

Երևանում մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

249