Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկվում է Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 67,5 մլն դրամ՝ ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման նպատակով։ Այս մասին մայիսի 15-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ առաջարկելով իրականացնել համապատասխան գումարի վերաբաշխում։

Նրա խոսքով՝ այս որոշման նախագիծը բխում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կիրարկումից, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության ոլորտում եվրոպական առաջատար փորձի և նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրման անհրաժեշտությունից։

Մոտարկման գործընթացը կներառի մի շարք նորմատիվ ակտեր, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկաթուղիներ, օդափոխության, ջեռուցման և օդի լավարկման համակարգեր, օդանավակայաններ, ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջման միջոցառումներ, ինժեներագեոդեզիական հետազննումներ, ինչպես նաև շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն։

«Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում ենք ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության և համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն: Այսինքն՝ իրականացնելու ենք միջազգային մրցույթ»,-Եղիազար Վարդանյանը:

165