
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա երկուշաբթի օրը Լոնդոնի Լանկաստեր Հաուսում։ Բրիտանական իշխանությունների խոսքով՝ գագաթնաժողովը նախատեսված է կողմերի միջև պաշտպանության և առևտրի ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու և Brexit-ից հետո Լոնդոնի և Բրյուսելի միջև հարաբերությունների պատմության մեջ նոր գլուխ բացելու համար։
Միջոցառմանը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը և ԵՄ առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատար Մարոշ Շևչովիչը։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքում կկնքվի համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև ռազմական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ։