Լոնդոնը յոթ իրանցիների է ձերբակալել ահաբեկչության գործով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանությունը այսօր ձերբակալել է ութ տղամարդու, որոնցից յոթը Իրանի քաղաքացիներ են։ Այս պահին ոստիկանությունը մանրամասներ չի հայտնում քննության վերաբերյալ, հայտնի է միայն, որ վերջիններս կասկածվում են ահաբեկչություն կազմակերպելու, հարձակում նախապատրաստելու համար։
Լոնդոնում Իրանի դեսպանատունը դեռևս չի արձագանքել։
Անցած տարի ՄԲ ներքին հետախուզության ղեկավար Քեն Մաքքալումը հայտարարել էր, որ 2022 թվականից ի վեր բրիտանացի հետախույզները Թեհրանի հովանավորությամբ կազմակերպվող 20 դավադրություն են կանխել, որոնք կարող էին մահացու սպառնալիք ներկայացնել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների և բնակիչների համար։
Աղբյուր՝ azatutyun.am
04 Մայիս, 2025 13:02
179
Զելենսկու հայտարարությունից հետո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն՝ քննարկումների. NYT․ տեսանյութ
23 Ապրիլ, 2025 22:10
Լոնդոնում բանակցություններ են ընթանում Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև
23 Ապրիլ, 2025 14:57
Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է երեխաների խնամատարության համակարգի զարգացմանն ուղղված միջոցառմանը
09 Դեկտեմբեր, 2024 15:16
Հայաստանն սկսել է ընդունել զբոսաշրջիկների Իրանից. ինչ են նախընտրում իրանցիները
19 Մարտ, 2021 14:50