Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը և Ուկրաինան, համաձայն Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների, հրադադարի վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները կքննարկեն փակ դռների հետևում։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը «Россия 24»-ին։

«Առաջին հանդիպման ավարտին, որը բավականին կարճ էր, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք բերվեց, որ հրադադարի պայմանները, ավելի ճիշտ՝ կողմերի առաջարկները, կքննարկվեն շփման խմբի շրջանակներում։ Հետևաբար, երկու կողմերն էլ այժմ պատրաստում են իրենց առաջարկները, և, համապատասխանաբար, դրանք կքննարկվեն նույն փակ բանակցային ռեժիմով»,- ասել է դիվանագետը։

170