Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է լուրերին, թե ինքը կապ ունի Սիլվա Կապուտիկյան փողոցում կառուցվող շենքերի հետ․ նա իրական տերերին հորդորել է կապ հաստատել իր գրասենյակի հետ: 

«Շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են նրանց սաստել իմ անունը տալով: Այն շինարարական կազմակերպություններին, իրական սեփականատերերին, ովքեր Բաղրամյան 26-ի շրջակայքում իրականացնում են շինարարական աշխատանքներ, խնդրում, առաջարկում եմ կապվել իմ գրասենյակի հետ՝ վաղը կամ այսօր, երբ հարմար կլինի, ես սպասում եմ ձեզ, մենք զրուցելու բան ունենք, վաղը առավոտյան նաև կկապվեմ քաղաքապետարանի հետ և կճշտեմ՝ արդյո՞ք բոլոր փաստաթղթերը նորմալ են, և ինչպե՞ս է ստացվել, որ շինարարները իմ անունն են տվել, ով է իրական շինարարը, ով է իրական սեփականատերը: Ես այսպես գնալու եմ յուրաքանչյուր նման դեպքի հետևից»,- նշել է Սիմոնյանը:

Վերջինս հիշեցրել է՝ Հայաստանում այն գույքը, սեփականությունը, որը ունի, ամեն տարի հայտարարագրվում է, դրանից դուրս որևիցե գույք ինքը չունի և չի կարող ունենալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

287