
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ռոբերտ Քոչարյան
«Ավել չեմ ասելու, բայց եթե խոսացնեն, ավել բաներ էլ եմ ասելու։ Ես զանգեցի Սերժ Սարգսյանին, ասում եմ՝ վիճակը ոնց ես գնահատում, պրոբլեմ ա։ Ինքը շատ հանգիստ ասեց՝ ինչ-որ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ ա։ Ինձ զարմացրեց, հարցրի վստա՞հ ես, երևի մի 2 անգամ նույն հարցը տվեցի, շատ հանգիստ ասում է՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է, մի քանի օր հետո հրաժարական տվեց՝ 5-6 օր հետո»:
Երբ ինքախոստովանություն է դառնում այն, որ մատնում ես, թե կլանի կողմից Հայաստանում 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը, ավելի ստույգ՝ ժողովրդի կողմից այդ իշխանությունը օրինական պահանջելը «պրոբլեմ է»:
Այսքանից ու այսքանը բարձրաձայն խոստովանելուց հետո կոտրվի այն հայաստանցու ձեռքը, որը քեզ / ձեզ ձայն կտա…
Հայաստանի ու Արցախի պրոբլեմը դուք եք եղել ու մնում, ոչ թե ժողովրդի կողմից իր իշխանությունն ուզելը։
Գյադայապետության գլավարներ…