Շուրջ 5 մլն դրամի վնաս «Հարավկովկասյան երկաթուղուն». Գողերը ձերբակալվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 17-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքից գողություն է կատարվել: Նախնական տվյալներով՝ ընկերությանը պատճառվել էր հինգ միլիոն դրամի վնաս:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Գյումրի քաղաքի 33-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
20 Մայիս, 2025 16:32
202
«Օրենքով գողերի» ինստիտուտն իր դարն արդեն ապրել է
07 Սեպտեմբեր, 2020 16:43
Երկաթուղայինների տոնին ընդառաջ՝ շնորհակալագրեր են հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցների
03 Օգոստոս, 2024 02:31
«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխել Քարկոփ, Ճոճկան Մեծ, Փոքր Այրում բնակավայրեր
02 Հունիս, 2024 17:15
Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում պարենային անվտանգության խնդիրները
16 Փետրվար, 2024 01:41