Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 20-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նորընտիր նախագահ Վենսան Բլոնդելի հետ։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա բազմաշերտ հարաբերությունների ձեռքբերումներին և խորացման հնարավորություններին, ինչպես նաև Եվրամիության հետ գործընկերության օրակարգին։

 

Դեսպան Բալայանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` մանրամասնելով ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը Կովկասում և անդին խաղաղության և համագործակցության մթնոլորտի հաստատման համար։

 

Այս համատեքստում դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի կառավարության, խորհրդարանի և քաղաքական ուժերի անվերապահ ու հետևողական աջակցությունը տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

 

Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությանը, համատեղ մշակութային նախաձեռնությունների հնարավորությանը։

139