Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։

Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, այնուհետև կտեղադրվի նաև երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (խոշորահատիկ և մանրահատիկ), կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Ճանապարհը շրջանցում է Երևանը, և առանց մայրաքաղաք մտնելու, հնարավոր է Արմավիրից՝ Մ-5-ից այս երթուղով հասնել մինչև Արարատի մարզ։ Անբարեկարգ լինելու պատճառով վարորդները խուսափում էին անցնել այս ճանապարհով, սակայն հիմնանորոգումից հետո ակնկալվում է, որ այն կունենա մեծ ինտենսիվություն՝ որոշակիորեն բեռնաթափելով նաև Երևանը։

81