Իրանի և Իրաքի սահմանին այսօր, օգոստոսի 9-ին 4,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 121 կմ դեպի հյուսիս-արևելք, 48 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

314