Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Որոշ ժամանակ առաջ շատ լուրջ խնդիր ունեինք՝ անձնագրային ծառայությունների հերթերի հետ կապված: Այս պահի դրությամբ անձնագրի մասով առնվազն մենք նման խնդիր չունենք, և հերթագրման համակարգն այնպես է փոխվել, որ վարորդականի պարագայում ևս ցանկանում էինք կիրառել այդ օրինակը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:

«Որոշակի խնդրահարույց իրավիճակ ունենք նույնականացման քարտի տրամադրման ենթակառուցվածքի հետ կապված: Որոշակի կարճ ժամանակով դանդաղեցվել է նույնականացման քարտերի տրամադրումը, բայց այս ոլորտում ունեինք հնամաշ ենթակառուցվածք: Հիմա փորձում ենք միջանկյալ լուծում տալ և արդիականացնել, տեխնիկապես թարմացնել ենթակառուցվածքը, որից հետո այս ենթակառուցվածքը կրկնակի արագությամբ կաշխատի: Այսինքն՝ մեր այս մի քանի օրերի դանդաղումը մենք կկարողանանք վերականգնել, մեր տեմպերը կկարողանանք վերականգնել»,- ասաց նա:

Փոխնախարարը նաև ներկայացրեց նույնականացման քարտերի տրամադրման թվերը՝ ըստ նախորդ տարիների:

«Մենք տարիներ շարունակ ունեցել ենք 100-120 հազար ID քարտերի տպագրում, միայն անցած տարի՝ 2024 թվականին, մենք տրամադրել ենք 160 հազարից ավելի նույնականացման քարտ, և այս տարի մայիսի դրությամբ արդեն 90 հազարից ավելի է:

Կարող եք նկատել, թե ինչ պահանջարկ ունեն նույնականացման քարտերը, և սա արմատապես կապվում է Կառավարության թվային օրակարգի հետ, որովհետև որպեսզի թվային միջավայրում անձը կարողանա ծառայություններ ստանալ, առաջին քայլը թվային միջավայրում նույնականանալն է»,- ասաց նա:

1lurer.am

209