Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանած անձին մահապատիժ է սպառնում, հայտարարել է ԱՄՆ ժամանակավոր դատախազ Ժանին Պիրոն։

Չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած հրաձգությունը հետաքննվում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն և ահաբեկչություն, հայտնել է Պիրոն, հաղորդում է NBC News-ը։

«Սա մահապատժի ենթակա գործ է»,- ասել է նա։

Նշենք, որ Չիկագոյի բնակիչ, 31-ամյա Էլիաս Ռոդրիգեսին, որը կասկածվում է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանության մեջ, սպանության մեղադրանք է առաջադրվել։

114