Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարույթ է հարուցվել  FlyOne Armenia-ի դիմումի հիման վրա.

«Խոսքը վերաբերվում է հետեւյալին՝ հայկական ավիաընկերությունների համար եվրոպական շուկայում մենք սեւ ցուցակում ենք, կառավարության որոշումը թվացյալ հավասար պայմաններ է ստեղծում ՝ եթե մենք էլ եվրոպական շուկաներին հասանելիություն ունենանք, բայց այս դեպքում ստացվում է, որ հայկական ավիաուղիների այլ երկրից ՀՀ տեղափոխված ուղեւորը կարող է տեղափոխվել Եվրոպական այլ երկիր՝ ոչ իր կողմից, որովհետեւ մենք սեւ ցուցակում ենք», - ասաց նա։

Գեւորգյանը չմեկնաբանեց Գաբրիելյանի հարցը, նշելով , որ եթե չի սխալվում՝ վարույթ կա հարուցված՝ պետական մարմնի հակամրցակցային գործով. «Կհասկանանք պետությունը իր վարքագծով սահմանափակել է շուկան, թե չի սահմանափակել»:

354