Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վարչապետի խոսքն ուղիղ պաշտպանություն էր մեր եկեղեցիների, այդ եկեղեցիներն անեղծ պահելու կոչ էր,  ինչու հոգևորականությունը  հանկարծ հոգեխանգարմունքի մեջ ընկավ, փոխարենը  ողջունելու, որ վարչապետն իրենց մշակութային կոթողներն ու արժեքներն է փորձում  զերծ պահել ամեն տեսակ պղծումից»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով եկեղեցիների մասին երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին և հոգևորականների արձագանքին՝ այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Ըստ նրա, թեման սխալ է մեկնաբանվել  և չի ընկալվել վարչապետի խոսքը.«Շատ տարակուսելի էր, որ հենց հոգևոր դասը սկսեց ընդվզել, մյուսներն էլ պաշտպանելով հոգևորականությանը սկսեցին Քրիստոսից ավելի քրիստոնյա լինել, որտե՞ղ էր  վիրավորանքը հայ եկեղեցու նկատմամբ, ինչու՞ հոգևորականությունը նման սրացումներ ունեցավ»,- նշեց նա: Անդրադառնալով վարչապետի այսօրվա աղմուկ առաջացրած գրառմանը՝ նշեց, որ երբ անցնում են անձնական վիրավորանքների դաշտը, պետք է պատրաստ լինել անձնական վիրավորանքների:  

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ անդրադառնալով հարցին, թե «Պատիվ ունեմ»-ից Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին արված հայտարարության մեջ ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ կանգնած ենք մի նոր Սարդարապատի շեմին՝ ասաց. «Իշխան Սաղաթելյանն այն անձնավորությունը չի, շատ փոքր մարդ է, որ ես հիմա իրեն մեկնաբանեմ, ես չգիտեմ ինքը որտեղ է կանգնած, թող գնա իր համար հանգիստ կանգնի»: 

 

333