Դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա նավահանգստի շրջանում պայթյուն Է տեղի ունեցել Սինգապուրի դրոշի ներքո լցանավի վրա. նավի անձնակազմի 22 անդամների շրջանում տուժածներ չկան: Այդ մասին հաղորդել Է BW Group նավագնացային ընկերությունը:



Այն նախազգուշացրել Է, որ, հնարավոր Է, դուրս Է հոսել նավթի որոշակի քանակություն: Ընկերությունը նշել Է, որ, հավանաբար, պայթյունի պատճառ Է դարձել «արտաքին աղբյուրը»:



«Միացյալ Թագավորության ծովային առեւտրական գործառնություններ» կազմակերպությունը, որը ենթարկվում Է բրիտանական թագավորական նավատորմին, հորդորել Է այս շրջանի բոլոր նավերին՝ զգուշություն դրսեւորել եւ հայտարարել, որ սկսվել Է տեղի ունեցածի հետաքննություն:



ԶԼՄ-ները հիշեցնում են, որ անցած ամսին ականի պայթյունը վնասել Էր Սաուդյան Արաբիայի ափերի մոտ գտնվող նավին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 

499