Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չես կարող հավակնել պարբերաբար միջամտել քաղաքական գործընթացներին, անել քաղաքական հայտարարություններ, այլ կերպ ասած՝ զբաղվել քաղաքականությամբ, և, որպես արձագանք, քաղաքական կոշտ հակահարված ստանալով, մղկտալ «վու՜յ, վու՜յ, վույ՜, ամա՜ն, ամա՜ն, ամա՜ն»:

Ավելի քան մեկ տարի է՝ հոգնեցինք կրկնելով. «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն»: Ձայն բառբառոյ յանապատի: Եվ թերևս պատճառն այն է, որ իրականում «Աստվածն» այդքան էլ «Աստված» չէ: Ուզում է ապրել ոչ թե «Աստծո», այլ մարդու կյանքով, բայց միաժամանակ օգտվել «Աստծո» համար նախատեսված արտոնություններից: Բա էլ նեղանալը ո՞րս է: Եվ բավ է մարդու կյանքով ապրել, բայց միաժամանակ «Աստծո պատմուճան» կրել շարունակել ցանկացող մի քանիսին ուղղված արդարացի, թեկուզ և կոշտ քննադատությունը ներկայացնել որպես եկեղեցամարտ: Դուք կապ չունեք եկեղեցու հետ: Դուք, գուցե, մտել եք եկեղեցի: Բայց եկեղեցին ձեր մեջ այդպես էլ չի մտել:

Մի բանում չեմ կարող չհամաձայնվել: Արտաքին հայատյաց ուժերի նկրտումների սպասարկումն իսկապես եղկելի է և դատապարտելի: Դադարեցրե՛ք»:

707