
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոգևոր կյանքին հաղորդակցությունը պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն՝ պետության սեփականությունն են և պետության հոգածության ներքո են: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել հոգևոր արժեքների հետ, բայց նաև Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի (ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու) ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»,- ասաց նա: