Նիդեռլանդների վարչապետը հրաժարական է տվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոոֆը հայտարարել է իր հրաժարականի մասին և նշել, որ հրաժարականի դիմում կներկայացնի Վիլհեմ-Ալեքսանդր թագավորին: Դրա պատճառը Գերտ Վիլդերսի ղեկավարած ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության գործողություններն էին, որը լքել էր իշխող կոալիցիան։
Սխոոֆը կառավարության արտակարգ նիստից հետո մամուլի ասուլիսում ասել է. «Մենք եկել ենք այն եզրակացության, որ խորհրդարանում բավարար աջակցություն չկա»: Նրա խոսքով՝ աշխատանքը շարունակելու քաղաքական կամքի բացակայության դեպքում «հնարավոր չէ միասին առաջ շարժվել»։
Սխոոֆը Վիլդերսի որոշումը որակել է որպես «ավելորդ և անպատասխանատու»։
Նոր ընտրությունները, հավանաբար, կանցկացվեն նոյեմբերին։
04 Հունիս, 2025 11:46
535
Նիդերլանդների կառավարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին
23 Փետրվար, 2021 22:35
Պետք չի ջղայնացնել՝ հատկապես, որ մենք ջղայնանալու հետ խնդիրներ չունենք. Վարչապետ
15 Հոկտեմբեր, 2026 13:01
Ավարտեցինք դասընթացը՝ Կառավարման ակադեմիայում․ վարչապետ
14 Հոկտեմբեր, 2026 23:05
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները
14 Հոկտեմբեր, 2026 17:49