Փետրվարի 22-ին Նիդերլանդների կառավարությունը պատասխանել է խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորների կողմից Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ հարցերին։

Ի թիվս պատերազմը սկսելու, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության և մի շարք այլ հարցադրումների՝ գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասով Նիդերլանդների կառավարությունը պատասխանել է. «Կառավարության համար չափազանց կարևոր է, որ ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեն»:

Անդրադառնալով ԵՄ գալիք գագաթնաժողովի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չներառմանը՝ Նիդերլանդների գործադիրը նշել է, որ կառավարությունը ԼՂ հիմնահարցի շուրջ զարգացումները շարունակում է պահել ուշադրության կենտրոնում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով տեղի ունեցող քննարկումների շրջանակներում:

 

23 Փետրվար, 2021 18:35
197
; ;