
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները քննարկել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ և նրան հրավիրել է Ուկրաինա։
«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք ուկրաինական և ռուսական պատվիրակությունների Ստամբուլում բանակցությունների ընթացքը»,- գրել է Երմակն իր Telegram ալիքում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Երմակը նշել է, որ ներկայացրել է նաև Ուկրաինայի զինված ուժերի մարտադաշտում տիրող իրավիճակի մասին և հատուկ դեսպանորդին հրավիրել է «այցելել Ուկրաինա՝ իրավիճակը սեփական աչքերով տեսնելու համար»։
Մինչ այդ Երմակը ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քեյթ Քելլոգին պատմել է հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների մասին։ Միևնույն ժամանակ, Զելենսկու գրասենյակի ղեկավարը Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ չի բարձրացրել Կիևին ռազմական օգնության հարցը, չնայած այս թեման քննարկել է Քելլոգի հետ։