
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Մուհամմադի գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում գրանցվել է ձկների զանգվածային մահ։
Մասնագետները նշում են, որ տարվա այս եղանակին ափամերձ տարածքներում, հատկապես մակերեսայիններում, ջրի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, ինչը հանգեցնում է թթվածնի մակարդակի նվազման: Սա զգալիորեն ազդում է ձկների բնակավայրի վրա։
Համապատասխան կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում: Ականատեսները հայտնել են, որ այս երևույթը նկատվում է արդեն մի քանի օր: Նշենք, որ նմանատիպ միջադեպեր նախկինում ևս տեղի են ունեցել: Սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ սատկած ձկները, իբր, ցածր գնով վաճառքի են հանվում շուկաներում: Տեղեկություններ են հայտնվել, որ լիճը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, սակայն նրա անունը չի հրապարակվում: