
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը վստահեցրել է Միացյալ Նահանգներին, որ չի հարվածի Իրանին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհստակեցնի, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվել են։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է Axios-ը՝ հղում անելով հայտնի աղբյուրներին։
«Մենք հանգստացրել ենք ամերիկացիներին և ասել նրանց, որ եթե հնարավոր է գտնել լավ դիվանագիտական լուծում, հարձակում սկսելու մեջ տրամաբանություն չկա։ Ահա թե ինչու մենք պատրաստվում ենք հնարավորություն տալ դրան և սպասել ցանկացած ռազմական գործողության, մինչև հայտնի չդառնա, որ բանակցությունները սպառված են, և (Սպիտակ տան խոսնակ) Սթիվ Ուիթքոֆը հանձնվել է»,- ասել է աղբյուրներից մեկը։
Սպիտակ տունը դեռևս սպասում է Իրանի արձագանքին միջուկային համաձայնագրի վերաբերյալ առաջարկին։ Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ ներկայումս աշխատում են պատասխանի վրա։