Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական կողմը, անհրաժեշտության դեպքում, կարող են միանալ Իրանի միջուկային հարցի լուծմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են մի շարք միջազգային հարցեր՝ շեշտը դնելով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների վրա։

«Սա այն գործընթացն է, որը տեղի է ունենում այս օրերին։ Եվ անհրաժեշտության դեպքում, դուք գիտեք, որ մեր երկխոսությունը և՛ Թեհրանի, և՛ Վաշինգտոնի հետ շարունակվում է տարբեր խողովակներով։ Հետևաբար՝ նախագահը կկարողանա ներգրավվել անհրաժեշտության դեպքում։ Ռուսական կողմը կկարողանա ներգրավվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

122