Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտ պայման է համարել ամերիկյան կողմից Իսլամական Հանրապետության վրա կրկնակի հարձակում չկրկնելու երաշխիքները։

«Ես չեմ կարծում, որ բանակցությունները այդքան արագ կվերսկսվեն։ Մենք որոշում կկայացնենք բանակցությունները վերսկսելու մասին, եթե ամերիկացիները երաշխիքներ տան, որ բանակցությունների ընթացքում կրկին չեն հարձակվի։ Հետևաբար՝ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Այսպես է Արաղչին պատասխանել այն հարցին, թե արդյոք Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ կկայանան այս շաբաթ։

124