Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված ազգերի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին:

 

Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ համագործակցության արդյունքներից մեկն է, և Փրկարար ծառայությունը պատրաստակամ է շարունակելու համատեղ

աշխատանքը` գնահատելով միջազգային փորձի փոխանակման կարևորությունը:

 

Մոնիկա Սանդրին իր հերթին նշել է, որ այս հուշագիրը ևս մեկ կարևոր քայլ է ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի պատրաստվածությունն ու արձագանքման կարողությունները ամրապնդելու ուղղությամբ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը` ի նպաստ մարդկանց պաշտպանության և ճգնաժամի ժամանակ արագ արձագանքման մեխանիզմների կիրառման։

83