
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր շնորհակալությունը և պատրաստակամությունն է հայտնել Հիմնադրամի աշխատակազմին հնարավորինս աջակցել Հիմնադրամի գործունեությանը՝ բնականոն աշխատանքը և ընթացիկ բոլոր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու համար: