Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է այցելել Գերմանիա, իսկ ուղևորության ամսաթիվը ներկայումս քննարկվում է՝ հունիսի 5-ին գերմանական լրատվամիջոցներին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Սպիտակ տանը Թրամփի հետ ունեցած բանակցություններից հետո։
«Նա շատ էր հետաքրքրված Գերմանիայով, իր հայրենիքով։ Դա իսկապես հուզեց նրան, և ես նրան հրավիրեցի այցելել Գերմանիա։ Նա ընդունեց հրավերը։ Հիմա մեր թիմերը հարմար ամսաթիվ է նայում», - Araratnews.am-ի փոխանցմամաբ՝ ARD-ին ասել է Մերցը։ ​​

«Ես նրան հրավիրեցի Գերմանիա, և նա անմիջապես ընդունեց հրավերը։ Նա կգա Գերմանիա», - հաստատել է Գերմանիայի կանցլերը։

Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ Թրամփը «զգացմունքայնորեն հուզվել է» Գերմանիայից ստացված նվերից՝ իր պապ Ֆրիդրիխ Թրամփի ծննդյան վկայականի պատճենից։ Ֆրիդրիխ Թրամփը ծնվել է գերմանական Կալշտադտ գյուղում 1869 թվականին

98