Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանցագործության դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի կողմից: Գույքագրման արդյունքում անմիջապես ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախ նկատեց, որ դեպքին չհաջորդեց քաղաքական պատասխանատվություն, այն է՝ ՔԿ նախագահի հրաժարական, ապա նաև կարծիք հայտնեց, թե ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը՝ «բացահայտման դափնիները, սեփականաշնորհվել է»:  

Արթուր Պողոսյանը նախ նշեց, որ հանցագործության մասնակիցներից մեկի՝ վարչության պետի պաշտոնակատարի ինքնությունը բացահատվել է հենց ՔԿ գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա, ապա հավելեց. «Ես դափնիներ չեմ ուզում: Հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից: Անմիջապես հաղորդում ենք ներկայացրել: Քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է հանցանք կատարած անձանցից մեկը, և կծիկը դրանից հետո բացահայտվել է:

Սա ամենևին չի նշանակում, որ ես՝ որպես պաշտոնատար անձ, իրավասու եմ թե՛ բարոյապես, թե՛ այլ ձևաչափով նսեմացնել մեր իրավապահ մարմինների կատարած աշխատանքը: Հսկայածավալ աշխատանք են կատարել մեր իրավապահ մարմինները՝ հանցանք կատարած մյուս մասնակցի ինքնությունը բացահայտելու և իրեղեն ապացույցների հետ մեկտեղ այս անձին բերման ենթարկելու ուղղությամբ: Այսինքն՝ դեպքի հետ կապված «իմ ու քո» չկա… Արդյունքն է կարևոր»:

321