Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստիան Կիվուն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։

Ռումինացի մասնագետը 2018-2024թթ. աշխատել է «Ինտերի» համակարգում՝ մարզելով ակումբի տարբեր տարիքային խմբերի թիմեր։ Նա 2025թ. փետրվարից մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորել է «Պարման» և օգնել ակումբին պահել տեղն Իտալիայի Ա Սերիայում։

183