Ապօրինի գույքի գործով Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին, որդիներին ու հարսին հրավիրել են Դատախազություն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանը 2025թ․ հունիսի 13-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Ռ․ Մկրտումյանին և ընտանիքի անդամներին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Ռոմա Մկրտումյանից բացի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նաև որդիները՝ Ռաֆայել և Գևորգ Մկրտումյանները և հարսը՝ Տաթևիկ Մկրտումյանը։
11 Հունիս, 2025 16:43
761
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին է փոխանցվել 26 միավոր անշարժ գույք. Ցանկ
04 Հուլիս, 2025 12:30
Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ
18 Հունիս, 2025 12:38
Ոստիկանության պետական անվտանգության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը հրավիրվել է դատախազություն
16 Հունիս, 2025 17:53