Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Ճամբարակ` տեղում հետևելու այսօր Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին։

Այս պահին էլ տեղում դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված է 200-ից ավելի փրկարար ծառայող։

Նախարարը մարզպետ Կարեն Սարգսյանի, ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի հետ քննարկել է իրավիճակը, տրվել են անհրաժեշտ ցուցումներ։

243