Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է, որ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը:

Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ 

Նախագծի շրջանակում՝

▪️ կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում,

▪️ կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ,

▪️ կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք,

▪️ գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը,և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար։

 

Մանրամասները՝ https://shorturl.at/km5VM

1088