Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իրանի տարածքի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությամբ․ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մենք կողմերին կոչ ենք անում առկա տարաձայնությունները լուծել բացառապես միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, երկխոսության և դիվանագիտության միջոցով։ 

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման ռիսկը՝ անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական շփումներն ու ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ Իսրայելի Պետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա լարված իրավիճակի պատճառով, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Իրանի Իսլամական Հանրապետություն ճանապարհորդելուց, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ, իսկ այնտեղ գտնվողներին՝ ցուցաբերել ծայրահեղ զգույշություն։

1150